Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է համախմբվենք, եկեղեցին այն ուժն է, որի շուրջ կարող ենք համախմբվել»․ Խաչիկ Մանուկյան

Մայիս 13,2024 12:56

«Սրբազանը գալիս է՝ հաշտություն բերելու, նա տեսնում է, որ այս աշխարհաքաղաքական ցնցումների մեջ այս անհաշտությունը մեր դեմ կարող է օգտագործվել։ Եվ հիմա ամեն ինչ անում է, որպեսզի այդ ներքին խռովություններն էլ վերացնի եւ ավելի բարձր արժեքների շուրջ մեզ համախմբի։ Իսկ մեծագույն արժեքը մեր պետականությունն է, ինքնությունն է, մեր մշակույթն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց գրող Խաչիկ Մանուկյանը, որը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը:

«Նրանք, ովքեր թույլ մշակույթ ունեն, վերանալու են, նրանց, ում կարողանում են արմատից պոկել, վերանալու են։ Ցավոք, այսօր գիրքը մի տեսակ օտարվել է, մենք գնում ենք էժան հի-հի, հա-հա-ների։ Մենք պետք է կարողանանք ոգեղեն արժեքներին մղվել։ Մեր մշակույթը ապրեցնող ուժ է, մենք պետք է կարողանանք դրանից օգտվել, զորանալ եւ առաջ անցնել։ Նրանք, ովքեր իրենց ինքնությունը պահում են, շեշտակիորեն կարողանում են տեր լինել իրենց երկրին եւ թելադրել։ Այո, ես ուզում եմ, որ այդ համախմբումը լինի եւ տեսնում եմ, որ եկեղեցին այն ուժն է, որի շուրջ մենք կարող ենք համախմբվել, որովհետեւ դարերով կարողացել է մեր ինքնությունը պահպանել»,- հավելեց Խաչիկ Մանուկյանը։

Նա անդրադարձավ ստեղծագործական միությունների տների վերաբերյալ դատախազության որոշմանը. «Այս ստեղծագործական տունը նաեւ պատմություն է, այստեղ մեր հանճարներն են եղել։ Եվ հիմա ասում են՝ տվեք մեզ, որ ի՞նչ անեն, էլի ծախե՞ն։ Եթե գումար են ուզում, ես գումարի տեղերը գիտեմ, մենք նախագահի ինստիտուտ ունենք։ Եթե մեկ տարի այդ ապարատը գործի չգնա, մեր հայրենակիցները կզգա՞ն, որ ինչ-որ բան պակասել է երկրում։ Ինչի է պետք այդ ինստիտուտը, այդ գումարները դրեք օգտագործեք»։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները Նկարիչների միություն այցելելուց հետո այցելում են նաեւ Գրողների միություն։

Գրողների միության նախագահն ընդունեց շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031