«Նախարար Միրզոյան, դուք կարող եք ձեր հույսը դնել իմ աջակցության վրա, այնպես, ինչպես ես եմ հույս դնում ձեր աջակցության վրա»,- այսօր Երեւանում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը։
Արարատ Միրզոյանն իր բացման խոսքում հայտարարեց, որ Հայաստանը հավատարիմ է մնում 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա մեկնարկած գործընթացին իր հանձնառությանը։ Այն է՝ ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանները պետք է լինեն Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ սահմանների ճանաչման եւ սահմանազատման հիմքերը։ Արարատ Միրզոյանը վերահաստատեց նաեւ խաղաղության խաչմերուկի՝ ՀՀ իշխանության տեսլականը, ճանապարհային ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ այն մտայնությամբ, որ բոլոր տարածքները մնալու են տվյալ երկրների իրավազորության ներքո։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջն էլ իր բացման խոսքում ասաց․ «Վաղը Բաքվում ես կփոխանցեմ այս ուղերձներն իմ ադրբեջանցի գործընկերներին»։ Նաեւ հավելեց, որ ԵԱՀԿ-ն կաջակցի տարածաշրջանում՝ հումանիտար հարցերում։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ