Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն պետք է այս շանսն օգտագործի՝ խաղաղ, անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար»․ Գառնիկ Դանիելյան

Մայիս 13,2024 11:49

«Պահը գալու է, ոստիկանական համակարգն էլ է մոտեցնում ժողովրդին։ Նրանց թվում շատ արժանապատիվ մարդիկ կան, որոնք պետությունն ու պետականությունը գիտեն, այդ բերետներով չպետք է որոշվի ոստիկանական համակարգը»,- լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտից Երեւանում սկսել են խաղաղ անհնազանդության միջոցառումներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները Երեւանում եւ մարզերում փողոցներ են փակում։ Ոստիկանները թույլ չեն տալիս ճանապարհները փակել, բերման են ենթարկում քաղաքացիներին։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ՔՊ-ն պետք է այս շանսն օգտագործի՝ խաղաղ, անցնցում իշխանափոխություն իրականացնելու համար։ «Սա շատ կարեւոր է, որ այս շանսն օգտագործեն, եթե այս շանսը չօգտագործեն, ճիշտ է, եւ երկրի համար է վատ լինելու, եւ անհատապես իրենց համար»,- ասաց նա։

Պատգամավորին հարցին՝ իրենց պլան Բ-ն ո՞րն է։ «Պլան Բ էլ ունենք, պլան Ց էլ ունենք, բայց պլան չունենք, նարկոտիկ ունենք, նոր խմբաքանակ ենք ստացել։ Քանի որ այստեղ նարկոբարոնների շարժում է, մի քանի ֆուռ նարկոտիկ ունենք։ Իմիջիայլոց, մի հատ գնացեք հարցրեք՝ այդ նարկոտիկները ֆուռերով, որ մտնում են, ի՞նչ եղան։ Ես հարցնում եմ, պատասխանը չեն տվել»,- ասաց նա։

Նա նաեւ հավելեց․ «Հենց մենք ավելի մեծ թափով դուրս գանք փողոց, հավատացեք, որ պրծած է թեման։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, քանի որ այս զիջումները չեն կանգնում, վերջը այս ժողովրդի ցասումը զսպել չի լինելու»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031