Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկիրը վարչապետ չունի՞, որ վարչապետի թեկնածու եք ման գալիս, քննարկում դեռ չի եղել»․ Բագրատ Սրբազան

Մայիս 13,2024 11:36

«Ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամու դեմ պայքարեին, ոչ թե նրանց դեմ, ովքեր եկել են ոստիկաններին էլ ազատագրեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ՝ Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ անդրադառնալով ոստիկանների գործողություններին։

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր վաղ առավոտվանից Երեւանում սկսել են խաղաղ անհնազանդության միջոցառումներ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած քաղաքացիները Երեւանում եւ մարզերում փողոցներ են փակում։

Ոստիկանները թույլ չեն տալիս ճանապարհները փակել, բերման են ենթարկում քաղաքացիներին։

 

Բագրատ Սրբազանին հարցրին՝ ո՞ւմ անուններն են քննարկվում որպես վարչապետի թեկնածու։ «Սերգեյ Գալստյանի, Վարազդատ Հարությունյանի եւ Վաղարշակ Գեւորգյանի։ Ճանաչո՞ւմ եք իրենց, հա մեկ էլ Գագիկ Մելքոնյանի։ Երկիրը վարչապետ չունի՞, որ վարչապետի թեկնածու եք ման գալիս։ Քննարկում չի եղել, ասել եմ՝ առաջիկա օրերին կգնանք կհանդիպենք քաղաքական ուժերին, անհատներին, հիմա եկել ենք Նկարիչների միություն, հարցնենք՝ Հայաստանը վարչապետ ունի, թե՞ ոչ»,- պատասխանեց նա։

Բագրատ Սրբազանը եւ շարժման մասնակիցները այցելել են Նկարիչների միություն։ Նրան դիմավորեց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։ «Վաղուց չէիք եկել մեզ մոտ»,- սրբազանին դիմելով՝ ասաց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031