Ոստիկանության Հատուկ նշանակության գումարտակի ծառայողները (կարմիրբերետավորներ) այսօր ուժ են կիրառել անհնազանդության ակցիաները լուսաբանող լրագրողների նկատմամբ։
Կարմիրբերետավորների գործողություններից տուժել են 24news․am կայքի լրագրող Մերի Մանուկյանը և ABCmedia.am-ի օպերատոր Մհեր Դավթյանը։
Նախ՝ ոստիկանության աշխատակիցներից մեկը հրել է օպերատորին, ապա տեսնելով, որ վերջինս ընկել է աստիճաններին՝ առանց հետ նայելու հեռացել է։
Կարդացեք նաև
Ավելի ուշ կարմիրբերետավորները ուժ են կիրառել 24News-ի լրագրողի նկատմամբ, ինչի հետևանքով Մերի Մանուկյանը կորցրել է գիտակցությունը։ Նա հոսպիտալացվել է։
ABC media-ի և 24news-ի խմբագրությունները դատապարտում են ոստիկանության անթույլատրելի գործողությունները, լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտող արարքները և համապատասխան բոլոր կառույցներից պահանջում քննության առարկա դարձնել կատարվածը։
Հայտարարությունը բաց է միանալու համար։