«Իրավական ուղի» Հ/Կ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Անհամաձայնության խաղաղ գործողություններին հետևող, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնության անդամ փաստաբան Վարազդատ Հարությունյանին ոստիկանները բռնել են և տեղափոխում են Մասիվի բաժին»:
Վարազդատ Հարությունյանն էլ իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Ինձ էլ բերման ենթարկեցին`չնայած, որ ներկայացել եմ որպես փաստաբան և ներկայացրել արտոնագիրս ու հայտարարել, որ ես իրականացնում եմ բողոքի ակցիայի մասնակիցների իրավունքների պաշտպանությունը:
Գնում ենք մասիվի բաժին` փաստաբան ուղարկել պետք չի»: