Այսօր վաղ առավոտից Աբովյան փողոցի սկզբնամասում քաղաքացիները աղբամանների և նստարանների օգնությամբ փակել են փողոցը ու փորձել կաթվածահար անել երթևեկությունը: Քաղաքացիների կողքին է նաև ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Քաղաքացիները ինքնաբուխ, աղբարկղների օգնությամբ արգելափակել են Մալյան փողոցը:
Կարդացեք նաև
Փակել են նաեւ Մյասնիկյան ու Ազատության պողոտաները, Թբիլիսյան խճուղին, Հանրապետության, Բյուզանդի եւ Տերյան փողոցները, Կոմիտաս-Գյուլբենկյան խաչմերուկը:
Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին Մյասնիկյան պողոտայից եւ Տերյան փողոցից:
Հիշեցնենք, որ երեկ հանրահավաքում դիմելով երիտասարդներին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասել էր. «Վաղն առավոտ ժամը 8-ից տոտալ փորձում ենք դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ Հայաստանի Հանրապետության զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»: