Այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ Բագրատ սրբազանը ներկայացրեց անցումային կառավարության ծրագիրը:
Նա ասաց, որ վաղն առավոտյան այցելելու է ստեղծագործական միություններ՝ Գրողների միություն, Նկարիչների միություն, ԳԱԱ, Պատմության ինստիտուտ եւ այլ հարազատ միություններ ու ինստիտուտներ: Դիմելով երիտասարդներին՝ նա ասաց. «Վաղն առավոտ ժամը 8-ից տոտալ փորձում ենք դասադուլներ, գործադուլներ, պարալիզացնել ամբողջ քաղաքը եւ Հայաստանի Հանրապետության զանազան տարածքներ՝ անհամաձայնություն հայտնելով ստին եւ չարիքին»:
Բագրատ սրբազանը նաեւ հայտարարեց. «Վարչապետի թեկնածուն չի կարող լինել որեւէ կուսակցության կամ խմբի անդամ»: Երբ հրապարակում հավաքվածները սկսեցին ծափերով ողջունել այդ հայտարարությունը, նա ճշգրտեց, որ ինքը ԱԻՄ անդամ է եղել ու իր մասին չի խոսքը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ես անձնապէս ծանօթ եմ Բագրատ Սրբազանին: Բազմիցս խօսակցած ենք իրարու հետ: Երբեմն նաեւ, բաւական լարուած կերպով վիճաբանած ենք: Մօտիկներ չենք եղած, բնաւ: Հակում ունեցած ենք՝ իրարու հետ հակակարծիք ըլլալու: Աւանդական Սփիւռքի տարբեր, եւ ընդհանրապէս անհամերաշխ, իրարամերժ շրջանակներու կը պատկանէինք: Ուր ես կը մնամ, ընդմիշտ, սակայն ինք արդէն գնաց, բարձրացաւ ուրիշ ոլորտներու մէջ, Տավուշի լեռներուն վրայ: (Ամէն մարդ, իր ճակատագիրը… Իմ Հայոց լեռներս, հոն ուր կը մտադրէի անցկացնել կեանքիս մայրամուտը, չկան այլեւս, որպէսզի ես ալ կարենամ՝ այդպէս բարձրանալ… Եւ տրամաբանական չէ որ, իմ ողջութեանս արդէն զանոնք դարձեալ ազատագրենք: ) Ի դէպ, Սփիւռքի մէջ իր առաքելութեան ընթացքին, Սրբազանը անոնցմէ էր – այն սակաւաթիւ համայնքային ղեկավարներէն -, որոնք իսկապէս եւ անկեղծօրէն կը ջանան,կարելի եղածին չափ, մեղմացնել ու հարթել՝ մեր միջ-համայնաքային աւանդական տարակարծութիւնները:
Եւ այդ պատճառով ալ, անշուշտ, երկու «կողմերուն» մէջ ալ կ’ունենար զինք չսիրող, նոյնիսկ զինք ատող անձեր… Լաւ մարդ է, Բագրատ Սրբազանը: Վստահելի: Աստուած օգնական,
Մ. Հայդուկ Շամլեան