Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք վեր կանգնել կուսակցական և անձնական շահերից և անհապաղ սկսել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը. Բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներ

Մայիս 12,2024 20:36

Մայիսի 12-ին ՄԹ Լոնդոն քաղաքում սբ. Եղիշե եկեղեցու բակում բրիտանահայ թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյան սրբազանի առաջնորդությամբ տեղի ունեցավ հավաք ի աջակցություն Հայաստանում սկսված ազգային ազատագրական պայքարի մասնակիցներին։ Ելույթներ ունեցան Հովակիմ սրբազանը, Արամազդ Զաքարյանը, Արցախի, Սյունիքի և Տավուշի մեր հայրենակիցները։ Վերջում Տաթևիկ Սարուխանյանը ընթերցեց համայնքի կողմից ընդունված հայտարարություն- ուղերձը որը ներկայացնում ենք ձեզ։

Մենք՝ բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներս, համակ ուշադրությամբ և մեծ մտահոգությամբ ենք հետևում Մայր Հայրենիքում սկսված համաժողովրդական պայքարին, որին միացել են աշխարհասփյուռ հայության բազմաթիվ գաղթօջախներ։ Արքեպիսկոպոս Բագրատ սրբազանի առաջնորդությամբ և հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր Խորհրդի օրհնությամբ սկսվել է ազգային ազատագրական պայքար վասն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների անձեռնմխելիության, մեր սրբագույն արժեքների պահպանման և համազգային համերաշխության։

ՈՒՍՏԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում ՀՀ իշխող վարչախմբի որդեգրած պարտվողական գործելավոճն ու միակողմանի զիջումները։ Այս գործընթացը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանն ու ազգային անվտանգությանն ընդհանրապես։
Հաշվի առնելով վերոնշյալը՝

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ

Ստեղծված աղետաբեր վիճակի միակ և հիմնական մեղավոր ճանաչում ենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ու վերջինիս գլխավորած վարչախումբը։

Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Բագրատ սրբազանի առաջնորդած ընդվզմանն ու պայքարին և միանում ենք 2024թ. մայիսի 9-ին Երևանում Հարապետության հրապարակում անցկացված հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցների կողմից ընդունված Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության արդարացի պահանջին։

ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք վեր կանգնել կուսակցական և անձնական շահերից, առաջնորդվել միմիայն համազգային և պետական շահերով, գումարել ՀՀ ԱԺ հատուկ արտահերթ նիստ և անհապաղ սկսել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը։

 

ՄԹ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ
ԼՈՆԴՈՆ ՍՈՒՐԲ ԵՂԻՇԵ ԵԿԵՂԵՑԻ 

Մայիսի 12-ին ՄԹ Լոնդոն քաղաքում սբ. Եղիշե եկեղեցու բակում բրիտանահայ թեմի առաջնորդ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյան սրբազանի առաջնորդությամբ տեղի ունեցավ հավաք ի աջակցություն Հայաստանում սկսված ազգային ազատագրական պայքարի մասնակիցներին։ Ելույթներ ունեցան Հովակիմ սրբազանը, Արամազդ Զաքարյանը, Արցախի, Սյունիքի և Տավուշի մեր հայրենակիցները։ Վերջում Տաթևիկ Սարուխանյանը ընթերցեց համայնքի կողմից ընդունված հայտարարություն- ուղերձը որը ներկայացնում ենք ձեզ։ ՄԹ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒ 2024թ. մայիս 12 Մենք՝ բրիտանահայ համայնքի ներկայացուցիչներս, համակ ուշադրությամբ և մեծ մտահոգությամբ ենք հետևում մայր Հայրենիքում սկսված համաժողովրդական պայքարին, որին միացել են աշխարհասփյուռ հայության բազմաթիվ գաղթօջախներ։ Արքեպիսկոպոս Բագրատ սրբազանի առաջնորդությամբ և հայ Առաքելական Եկեղեցու Հոգևոր Խորհրդի օրհնությամբ սկսվել է ազգային ազատագրական պայքար վասն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու տարածքների անձեռնմխելիության, մեր սրբագույն արժեքների պահպանման և համազգային համերաշխության։ ՈՒՍՏԻ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆՔ Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում ՀՀ իշխող վարչախմբի որդեգրած պարտվողական գործելավոճն ու միակողմանի զիջումները։ Այս գործընթացը լրջագույն սպառնալիք է Հայաստանի Հանրապետությանն ու ազգային անվտանգությանն ընդհանրապես։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ Ստեղծված աղետաբեր վիճակի միակ և հիմնական մեղավոր ճանաչում ենք ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանին ու վերջինիս գլխավորած վարչախումբը։ Մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Բագրատ սրբազանի առաջնորդած ընդվզմանն ու պայքարին և միանում ենք 2024թ. մայիսի 9-ին Երևանում Հարապետության հրապարակում անցկացված հանրահավաքի տասնյակ հազարավոր մասնակիցների կողմից ընդունված Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության արդարացի պահանջին։ ՀՀ ԱԺ բոլոր պատգամավորներից պահանջում ենք վեր կանգնել կուսակցական և անձնական շահերից, առաջնորդվել միմիայն համազգային և պետական շահերով, գումարել ՀՀ ԱԺ հատուկ արտահերթ նիստ և անհապաղ սկսել Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթացը։ ՄԹ հայ համայնքի ներկայացուցիչներ Լոնդոն Սրբ. Եղիշե եկեղեցի
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031