Այսօր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ժամանակ մեծ էկրանի վրա միացրեցին մի տեսանյութ՝ հիշեցնելով, թե ինչ սուտ խոստումներ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու չի կատարել:
Բագրատ սրբազանն ասաց. «Այն, ինչ տեսաք, մեր իրականությունն է: Երբ մենք ասում ենք՝ այս մարդը ստախոս է, չենք չափազանցնում, շարքը շատ երկար է: Խոստացել էր, որ այստեղ ելույթ կունենա, իր ժողովրդին կներկայացնի, որեւէ բան չի գործի առանց ձեր դատի: Ո՞ւր է հիմա: Ինքը գիտի ուր է, մենք էլ գիտենք ինչ ենք ուզում»:
Կարդացեք նաև
Բագրատ սրբազանը դիմեց ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանին՝ ասելով. «Ձեզ հանդարտ պահեք: Էս տղերքին մի փչացրեք, մի բարոյազրկեք, ավելորդ տեղը վահաններ մի տվեք, ոչ ոք չի հարձակվելու, չի ջարդելու, չի փշրելու: Եվ ընդհանրապես փողոցներում մարդիկ իրենց անհամաձայնության գործողությունն են ծավալում, իրավունք չունեք անհամաչափ բռնի ուժ կիրառելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ