ՀՀ պետական օրհներգով ու Տերունական աղոթքով այսօր Հանրապետության հրապարակում մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը՝ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ:
Սրբազանն ասաց, որ 30-40 հոգի այստեղ անհնազանդության գործողություններ անելիս կալանավորվել են, ծեծի են ենթարկվել, բերման են ենթարկվել, ոմանք վնասվել են. «Մեր տեղեկություններով՝ մեր հերոսի մայր տիկին Գոհարն էլ ենթարկվել է քաշքշվելու: Սա մեր աղոթքն է ուղղակի եւ մեր զորակցությունն ենք հայտնում բոլորին, հատկապես՝ մեր շատ սիրելի տիկին Գոհարին»:
Նա խնդրեց, որ երեկ բոլոր բերման ենթարկվածները բեմ բարձրանան:
Բագրատ սրբազանը նաեւ հայտնեց, որ բեմի աջ կողմում դիվանագետներն են, որոնք խորհուրդ են կազմել. «Իրենք թվով շատ-շատ են, 40 հոգի են, ուղղակի չէին կարող տեղակայվել բոլորով, որոշել են ներկայացուցիչներով հանդես գալ: Ձախ թեւում արվեստագետներն են, արվեստի ներկայացուցիչներ՝ գրողներ, դերասաններ, լավագույն ֆիլմերում ներկայացումներ կատարածներ, իրենք շատ-շատ են: Կենտրոնում մի մասն են մեր երիտասարդների, ովքեր ինձ հիշեցնում են իմ երիտասարդությունն ու պատանեկությունը: Այսօր, դժբախտաբար, սեփական երկրում սեփական կառավարության, ստերի հերքման, ճշմարտության պաշտպանության են լծված այս երիտասարդները»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ