Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից առաջ Մատենադարանի մոտից երիտասարդական քայլերթ է կազմակերպվել դեպի Հանրապետության հրապարակ:
Քայլերթին մասնակցում էր Տավուշի թեմի երիտասարդաց պատասխանատու Թովմաս ուրարակիր Առաքելյանը:
Կարդացեք նաև
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ երիտասարդները՝ ուսանողներն ընդվզում են ստի օրակարգի դեմ. «Մենք համբերատար ենք: Էս շարժման մեջ շատ կարեւոր է համբերությունը, չսպասել, որ 1-2 ժամում շատ արագ լուծումներ են լինելու: Մենք փոքրիկ քայլերի գեղեցիկ արվեստը գիտենք ու շատ համբերատար, վստահ շարունակում ենք գնալ առաջ, որովհետեւ ընդհանրապես ճշմարտությունը թեեւ փոքր քայլերով, բայց միշտ վստահ է գնում: Սա վստահության մասին շարժում է: Սա շարժում է, որն իր բոլոր խաղաքարտերը մեկ վայրկյանում չի բացում: Սրբազան հայրը առաջ է տանում ճշմարտության օրակարգը, մեզ մնում է ընդամենը չկասկածել»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարները՝ Թովմաս Առաքելյանի ֆեյսբուքյան էջից