Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շուշին հայկական չհամարողը չի կարող Երեւանը հայկական համարել». Սեւակ Նազարյան

Մայիս 12,2024 18:17

Այսօր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից առաջ Մատենադարանի մոտից երիտասարդական քայլերթ է կազմակերպվել դեպի Հանրապետության հրապարակ:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ որպես այդպիսին, պայքարի ընդհանուր գաղափարը չի փոխվել. «Այս պայքարը հանուն հայրենիքի է եւ սրբազանի ձեւակերպումը, որ արդյունքում ձեռք ենք բերելու հայրենիք եւ պատիվ, սա է: Այն մարդիկ, ովքեր այս իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում կորցրել են իրենց հայրենիքի մի մասը, իրենք այդպես են զգում, որովհետեւ Արցախը, անկախ իրենց ծննդյան վայրից, հայ մարդու հայրենիքն է, մենք կորցրել ենք մեր արժանապատվությունն ու պատիվը, դա է այսօր վիրավորված ու դա վերականգնելու հարց ունենք: Մարդիկ, ովքեր դեմ են այս ամեն ինչին, երեւի երբեւիցե Արցախը եւ ՀՀ որեւէ տարածք իրենց հայրենիքը չեն համարել եւ այսօր էլ չեն համարում, որովհետեւ Շուշին հայկական չհամարողը չի կարող Երեւանը հայկական համարել իմ խորին համոզմամբ: Նրանք ոչինչ չեն կորցրել Արցախի կորստով, ոչինչ չեն կորցնի ոչ մի այլ տարածքի՝ Տավուշի սահմանամերձ շրջանների կորստով, որովհետեւ իրենք դա հայրենիք չեն համարում եւ արժանապատվություն, երևի թե, չեն էլ ունեցել, որ մի հատ էլ դա խաթարված լինի: Հիմա մեր ուղերձն է երիտասարդությանը, որ ազգային պայքարի այս հանգրվանը գոնե բաց չթողնեն, որպեսզի հետո ավելի վատ մեկնարկային կետից չսկսենք մեր հայրենիքի վերականգնումը»:

Լուսանկարը՝ Թովմաս Առաքելյանի ֆեյսբուքյան էջից

Մանրամասները՝ տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031