Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք խրախուսում ենք բուժքույրերի նվիրված, ամենօրյա աշխատանքը․ Անահիտ Ավանեսյան

Մայիս 12,2024 14:51

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղերձը

Սիրելի՛ բուժքույրեր, շնորհավորում եմ ձեզ Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ:

Դուք բժշկին ու պացիենտին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը և ձեր անհատական հատկանիշներով կարողանում եք ստեղծել վստահության, հոգատարության մթնոլորտ:

Ձեր առաջնային դերն է հոգ տանել քաղաքացիների առողջության մասին` առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային օղակում, և աջակցել նրանց այն պահին, երբ դրա կարիքը կա:

Դուք` բուժքույրերդ, առանցքային դեր ունեք նաև արտակարգ իրավիճակների արձագանքման, ռիսկերի նվազեցման գործում. ձեզ վստահված է կարևոր առաջնագիծ:

Ձեր կարիքների գնահատումը և լուծումներ տալը մեր առաջնահերթություններից է. բոնուսային համակարգի ներդրմամբ` աշխատավարձերը վերանայելով` մենք խրախուսում ենք բուժքույրերի նվիրված, ամենօրյա աշխատանքը:

Չենք մոռանում նաև ձեր կրթական և մասնագիտական շարունակական զարգացման ծրագրերի կարևորության մասին, քանի որ ներդրում անելով ձեր մասնագիտական կարողությունների ուղղությամբ` միասին առաջընթաց կգրանցենք մեր երկրում բուժքույրական գործի զարգացման գործում` բարձրացնելով ձեր դերը առողջապահական ոլորտում։

Ձեր ներուժի մասնակցությունը կարևորում ենք նաև համապարփակ առողջապահական ծածկույթի ապահովման առաջիկա գործընթացներում:

Շնորհավորում եմ յուրաքանչյուրիդ:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031