Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Մենք պետք է մեր ներսում որոշում կայացնենք՝ ուզո՞ւմ ենք հասնել հաջողության և պատրա՞ստ ենք այդ հաջողության համար մի քանի օրից ավելի պայքարել․ Վահե Հովհաննիսյան

Մայիս 12,2024 11:26

Մենք կարող ենք 6 տարի հանդուրժել այս աննորմալ կյանքը, բայց փոփոխություն ուզում ենք մի քանի օրում, մենք կարող ենք բանակին ասել՝ 44 օր կռվի, 44 օր բայրաքթարի ու թշնամու առաջ կանգնի, բայց մենք մի 14 օր պատրաստ չենք մասնակիցը լինել խաղաղ ակցիաների՝ «գործ ունենք, ինչ ասի՞ն որ, հոգնեցինք», մենք կարող ենք տարիներով ճամարտակել, թե կռիվն ինչու դադարեցրին, դեռ մի 44 օր էլ կարելի էր կռվել, բայց ինքներս 4 օր վախենում կամ ալարում ենք տնից դուրս գալ ու մասնակիցը լինելը փոփոխությունների։

Վրացիները մարտի սկզբից խոշոր ակցիաների մեջ են, և միայն երեկ են արձանագրել ամենամարդաշատ երթը՝ 50 հազար։ Մենք ուզում ենք մի օր մի 60 հազարով հավաքվենք ու բոլոր հարցերը լուծվեն հենց այդ օրը։ Մենք հո վրացի չենք, մենք զբաղված ենք, զահլա չունենք։

Հրեաները 1 տարի է՝ փողոցներում մի քանի հարյուր հազարանոց հանրահավաքների են դատաիրավական բարեփոխումների դեմ։ Չեն հոգնում, չեն նվնվում, ընթացքում ազգային համաձայնության կառավարություն են ստեղծում ու պատերազմում։

Մեր և ժամանակի մասին մեր այլասերված պատկերացումները մեզ միշտ բերում են անհաջողությունների։ Պատահական չէ, որ  մեզ մի պահի թվաց, թե արդեն Արցախի հարցը լուծել ենք ու կարող ենք ապրել՝ ոնց կուզենք, մի շերտի տալ անզուսպ հարստանալու ինդուլգենցիա ու մսխել ամեն ինչ։

Ի  վերջո , մենք պետք է մեր ներսում՝ և´ հարթակը, և´ հրապարակը, որոշում կայացնենք՝ ուզո՞ւմ ենք հասնել հաջողության, և պատրա՞ստ ենք այդ հաջողության համար մի քանի օրից ավել պայքարել։ Սա է հաջողության 2 հիմնական գործոններից մեկը (մյուսի մասին՝ հետո)։

Ի վերջո, մեր պատմությունը մեզ պետք է հուշած լինի, որ երկու օրում միայն գաղթ ու էթնիկ զտում է լինում։ Լաչինն ու Դեր Զորը մի բան մեզ պետք է հասկացրած լինեին։ Իսկ հաջողության համար ժամանակ է պետք։ Ընդ որում հենց տրամադրվես երկարաժամկետ պրոցեսի՝ հոգեբանորեն և մենեջմենթի առումով, հաջողությունը կգա շատ ավելի շուտ։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031