Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվաշենի հարցն աստիճանաբար մտնում է քաղաքական օրակարգ` ադրբեջանցիների նախաձեռնությամբ. «Հայացք Երևանից»

Մայիս 12,2024 10:50

«Հայացք Երևանից»– Ընդդեմ Արծվաշենի ենթադրյալ հանձնման՝ Ադրբեջանում աստիճանաբար սկսում է բողոքի ալիք բարձրանալ:

Ադրբեջանցի «փորձագետները» հանկարծ հայտնաբերել են, որ Արծվաշենը «շատ կարեւոր» դիրք է զբաղեցնում եւ լոգիստիկ տեսանկյունից անփոխարինելի է: Վերջիններիս պնդմամբ՝ եթե Արծվաշենը վերադարձվի Հայաստանին, ապա նա հնարավորություն կունենա վերահսկել Ադրբեջանի համար կենսական եւ ռազմավարական նշանակություն ունեցող մեծ թվով ենթակառուցվածքներ:

Այս ամենը, ըստ էության, բլեֆ է: Իրականում Արծվաշենն առանձնապես ռազմավարական կարեւորություն չունի, ինչպես, թեկուզ, ազերիների կողմից «Քյարքի» անվանակոչված Տիգրանաշենը, որտեղով անցնում է Երեւան-Մեղրի մայրուղին: Ուղղակի փորձ է արվում աշխարհին «ապացուցել», որ խորհրդային տարիներին Արծվաշենում եւս մեծ թվով ադրբեջանցիներ էին բնակվում:

Իրենց հերթին՝ ադրբեջանցի «լրագրողներն» էլ ինչ-որ կասկածելի անձինք են գտնում (Աբաջյանի «պապիկի» ընդօրինակմամբ), նրանց ներկայացնելով որպես նախկին «բաշքենդցիներ», հարցազրույցներ վերցնում, տարածում եւ այլն: Ադրբեջանցի «բաշքենդցիները» պատմում են խորհրդային տարիներին «Բաշքենդում», իբր, հայերի կատարած վայրագություններից, հայերի հետ բնակվելու անհնարինությունից»:

Որպես այդպիսի մի «բաշքենդցի»՝ ներկայացվում է, օրինակ, ոմն Թալիա Մամեդովա, որն, իբր, 1990թ.-ին Արծվաշենի հիվանդանոցում բուժքույր էր աշխատում: Նախ՝ 1990-ին Արծվաշենում ադրբեջանցիներ չկային: Եվ հետո՝ երբ ուշադիր նայում ես Մամեդովայի լուսանկարին, հագուկապին, ակնհայտ է դառնում, որ նրա՝ բուժքույր լինելու հավանականությունը մոտավորապես այնքան է, որքան Փաշինյան Նիկոլի բուժեղբայր լինելը:

Ինչեւէ: Ամեն դեպքում Արծվաշենի հարցն աստիճանաբար մտնում է քաղաքական օրակարգ: Միայն ափսոս, որ դա արվում է ադրբեջանցիների նախաձեռնությամբ: Դե, նրանք միշտ մեզնից մի քայլ առաջ են, համ էլ գիտեն, որ Նիկոլն իրենցից տարածք չի խնայի, Նիկոլը լավ տղա է, ռուսը կասեր՝ «свой человек». Պատահական չէ, որ այդ երկրի Միլի մեջլիսում վերջերս նրան Ադրբեջան հրավիրելու առաջարկ եղավ:

Կարեն Հեքիմյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031