Լրահոս
Օրվա լրահոսը

Պատերազմով հենց այս չդադարող շանտաժն է խելագարության հասցրել մարդկանց․ «Հայացք Երևանից»

Մայիս 12,2024 10:30

Պատերազմում կրած պարտությունից ճնշված Հայաստանի ժողովուրդը չորս տարի անց սկսում է արթնանալ, դուրս գալ ընկճված վիճակից եւ արտահայտել իր կամքը։ Մնացած ամեն ինչ տեղի է ունենում այս երեւույթի շուրջ։ Ոմանք անհանգստացած են դրա համար, մյուսները ցանկանում են օգտագործել այս արթնացնող էներգիան:

Գործընթացներն իսպառ զուրկ են քաղաքական ծրագրերից կամ նույնիսկ բեմադրությունից։ Ցուցարարների գործողություններն ավելի շատ «թավշյա բունտ» են հիշեցնում։ Պատահական չէ, որ ամենից հաճախ խոսում են ոտնահարված արժանապատվությունը եւ մարդկանց արժանապատվության դեմ հարձակումները կանխելու մտադրությունների մասին։

Երեւում է, որ պատերազմի վախի եւ արագ խաղաղության պատրանքային հույսերի ազդեցության տակ տխուր վիճակում չորս տարի անարժանավայել ապրելը չափազանց դառն էր։ Կարծես թե ասվում է. ես այլեւս ոչ մի բանի չեմ կարող հավատալ՝ ոչ խաղաղությանը, ոչ էլ պատերազմին, որը միշտ եղել է ու կա։

Բայց, որ ավելի կարեւոր է, ավարտվել է մեկուսանալու եւ պատրանքային հույսեր փայփայելու ժամանակը։ Իսկ խնդիրների ողջամիտ գիտակցումը կգա՝ սպասողները ստանում են։ Հուսահատության զգացողությունը նահանջում է։ Իշխանությունները պետք է մտածեն նաեւ կիրառվող պատերազմով շանտաժի անիմաստության մասին։

Ամենայն հավանականությամբ, պատերազմով հենց այս չդադարող շանտաժն է խելագարության հասցրել մարդկանց։ «Աշխատասեր ձեւացող» անփույթ ուսանողի կերպարով չես կարող կանգնեցնել պատերազմը. թշնամուն զսպելու քաղաքական մեխանիզմներ պետք է մշակել:

Մանվել ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031