Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս եւ հավատ… եթե սրանք չկան, չի լինի եւ սեր, առանց որի դժվար է ելք գտնել այն ծանր իրավիճակից. «Հայացք Երևանից»

Մայիս 12,2024 10:10

Հավատը, հույսը եւ սերը քրիստոնեական հիմնարար առաքինություններ են, որոնց միջեւ սերտ փոխկապակցվածություն կա: Հավատը եւ սերը համեմատելի են աշխարհն ու կյանքը լուսավորող զույգ ճառագայթների հետ։ Հավատը նաեւ աշխարհի մեծագույն զորությունն է, որի միջոցով հաղթանակներ են կերտվում: Հույսը այն միակ սփոփանքն է, որը մարդուն ապրեցնում, պայքարելու ուժ է տալիս եւ առաջ տանում: Առանց հույսի ամեն ինչ դառնում է անիմաստ: Իսկ սերը բովանդակում է ողջ տիեզերքը. այն քրիստոնեական կյանքի ամենից զորավոր միացնող ուժն է: «Եվ հիմա այս երեքը մնում են՝ Հավատ, Հույս, Սեր, բայց սրանցից ամենամեծը սերն է»,- Կորնթացիներին ուղղված նամակում գրում է Պողոս Առաքյալը (Ա Կորնթ. ԺԳ 13):

Ինչո՞ւ Հայաստանի համար այս ճակատագրական պահին հարկ եղավ դիմել քրիստոնեական արժեքներին: Ըստ երեւույթին, պատճառն այս օրերի մթնոլորտն է եւ լուսեղեն հավատով, հույսով ու լավատեսությամբ հագեցած օդը, որը տավուշյան լեռներից գարնանային հովի թեւին Երեւան հասավ մայիսի 9-ին՝ Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հնգօրյա քայլերթին համընթաց: Հույս եւ հավատ… եթե սրանք չկան, չի լինի եւ սեր, առանց որի դժվար է ելք գտնել այն ծանր իրավիճակից, որում Հայաստանը հայտնվել է ապաշնորհ կառավարողների քաղաքականության արդյունքում:

Իր անփառունակ իշխանությունը բացառապես ոստիկանական ուժերի միջոցով պահող վարչախումբը տապալել է բոլոր ոլորտները եւ միակ բանը, որ նրան հաջողվում է, սահմանազատման քողի տակ երկրի տարածքները մաս-մաս թշնամուն զիջելն է՝ փոխարենը չշահելով ոչինչ, բայց շարունակելով բավարարել Ալիեւի անհագ ախորժակը: Եվ Տավուշի 4 հայկական ռազմավարական գյուղերը դեռեւս վերջին «համեղ պատառը» չեն, որ թուրք-ադրբեջանական զույգի պահանջով փոխանցվում են Ադրբեջանին: ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ամեն օր սպանում է մարդկանց միակ սփոփանքը՝ Հույսը, ժողովրդի մեջ սփռելով հուսալքություն, պատերազմի վախ եւ անելանելիության զգացողություն:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031