Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկացած բնակավայրին, որը կբռնազավթվի կամ կզիջվի Ադրբեջանին, սպառնում է նույն ճակատագիրը

Մայիս 12,2024 00:05

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի ֆեյսբուքյան գրառումը

Բռնազավթված Արցախում ամեն վայրկյան արձանագրվում են մշակութային ցեղասպանության տասնյակ դեպքեր։ Այս քաղաքականությունը իրականացվում է Ադրբեջանի պետական վարչակարգի կողմից և հանդիսանում է հայատյաց քաղաքականության անբաժանելի մաս։ Յուրացնելով և ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը` Ադրբեջանը նպատակ է հետապնդում իսպառ ոչնչացնելու Արցախի հայկական քաղաքակրթությունը, որը համաքրիստոնեական արժեք է։

Հիմնահատակ ոչնչացվում են ոչ միայն պատմա-ճարտարապետական հուշարձաններ, այլ նաև ամբողջական բնակավայրեր։ Այսպես ՝ «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (CHW) նախաձեռնության կողմից արբանյակային լուսանկարների միջոցով արձանագրվեց, որ հողին է հավասարեցված Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին, MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակի հրապարակած տեղեկությունների համաձայն հիմնովին ավերվել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը և Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը…

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի կողմից փաստվել է, որ ադրբեջանական կեղծարարների թիրախում այս անգամ հայտնվեց Ասկերանի շրջանի Շոշ գյուղը։ «Գուգլի» տեղորոշման քարտեզներում գյուղի բնակարաններից մեկը ներկայացվում է որպես մզկիթ, և սա այն պարագայում, երբ գյուղում մզկիթ երեբեք չի եղել. նույն փաստը արձանագրել ենք նաև մի շարք այլ բնակավայրերում ևս։

Արբանյակային վերջին լուսանկարներից պարզվում է, որ Ադրբեջանի ցեղասպան և մշակութակործան վարչախումբը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին։ Այդ մասին ասվում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։

Նմանաբովանդակ տեղեկություններ ստանում ենք ամենօրյա պարբերականությամբ։ Այս փաստերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ ցանկացած բնակավայր, որը կբռնազավթվի կամ կզիջվի Ադրբեջանին, այնտեղ գտնվող հուշարձաններին և կրթամշակութային հաստատություններին ու համայնքային կենտրոններին սպառնում է նույն ճակատագիրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031