Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի․ հավանաբար ԱԱԾ-ում գիտակցում են շինծու գործի անհեթեթությունն ու հետևանքները․ Տիգրան Ուրիխանյան

Մայիս 11,2024 23:30

«Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ի՞նչ հիմքով ազատ արձակվեցի։

Այո, հայաստանյան իշխանության պատվերով աշնանը իմ նկատմամբ կարվել էր քրեական գործ հակաիշխանական կոչեր անելու համար։ Հայտարարվել էր հետախուզում, ՀՀ իրավապահները դիմել են ՌԴ իրավապահներին և, միջպետական համաձայնագրի շրջանակներում, ՌԴ-ում հայտարարվել է դաշնային հետախուզում, որի շրջանակներում իմ նկատմամբ գործողություն իրականացվեց։

Զարմանալին այն է, որ ինձ արտահանձնելու համար պահանջվող նութերը ՀՀ իրավապահների կողմից նախ չտրամադրվեցին ՌԴ իրավապահներին, այնուհետև հարցմանն ի պատասխան ՀՀ-ից պաշտոնապես խնդրեցին միջոցներ չձեռնարկել և չարտահանձնել, որի հիմքով և ազատ արձակվեցի։

Հավանաբար ԱԱԾ-ում գիտակցում են շինծու գործի անհեթեթությունն ու հետևանքները։ Միաժամանակ տեղեկատվական դաշտ են նետվում իմ նկատմամբ ՀՀ-ում այլ հոդվածներով քրեական գործեր հարուցելու մասին լուրեր։ Բնականաբար կեղծիք է։ Նիկոլ, ես անպայման գալու եմ քո հետևից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031