Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «Հունվարին Ալիեւը փշրեց Փաշինյանի միֆերը, ցույց տվեց նրա խաղաղության նրա բլեֆը»

Մայիս 11,2024 23:25

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը «Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ խոսեց այն մասին, թե ինչպես են զարգանում իրադարձությունները, ինչ սցենարներ կարող են լինել իշխանափոխությունից հետո։

«Այն պահանջները, որոնք դրվում են իշխանության առջեւ Կիրանցից սկսած, ինքն իրենով քաղաքական օրակարգ է»։ Իսկ Երեւանում արդեն հանրահավաքի ժամանակ առաջ քաշվեց ընդհուպ հրաժարականի պահանջը եւ նույնիսկ մեխանիզմ` իմպիչմենտ առաջարկելով։ Երեկ էլ Սրբազանն ասաց, որ հարցը տեղափոխվեց քաղաքական դաշտ, որը կրելու է որոշակի ֆորմատներ։ Ասվեց նաեւ, որ այն ինստիտուցիոնալ բնույթ է կրելու։

Պատահական չէ, որ մասնագիտական կառույցներին՝ դիվանագետների ասոցիացիային, հորդորեցին ներկայացնել արտաքին քաղաքականության տեսյականը, իսկ ԱԱԾ պահեստազորի սպաներից խնդրեցին ներկայացնել անվտանգության կոնցեպտը։ Շարժումն ինքն էլ է հասկանում, որ պետք է դառնա ինստիտուտ։ Եթե ցանկանում է սահմանադրական ճանապարհով գնալ, մեծ կարիք կա, որպեսզի հանրությանը ինչ-որ այլընտրանք ներկայացվի։

Վաղուց բավարար չէ, որ միայն քննադատես իշխանության ներկայացրածին։ Այդ առումով կարծում եմ, որ առաջիկա օրերի ընթացքում հարթակում կհայտնվեն մարդիկ, որոնք որոշ չափով ընկալելի կլինեն հասարակության կողմից»,-ասաց բանախոսը։

Անդրադառնալով շարժման հեռանկարներին՝ Վիգեն Հակոբյանը նշեց, որ իշխանությունը միշտ էլ ունեցել է ազդելու լծակներ՝ սեւեր եւ սպիտակներ, նախկիններ ու ներկաներ, թալանչիներ եւ այլն։ «Այս պարագայում շարժման առաջնորդը Հայ առաքելական եկեղեցու սրբազանն է, այն ներկայացուցիչները, որոնք գրեթե անխոցելի են։ Տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին երկրորդ, երրորդ նախագահների դեմ, այստեղ չեն աշխատում։

Լավ ճանաչելով հասարակության մի որոշ շերտի ներվը’ Փաշինյանը պատերազմից հետո մի որոշ ժամանակ սկսեց հաճախակի օգտագործել խաղաղություն բառը։ Նա լավ գիտեր մարդկանց խաղաղության ցանկությունը եւ հանրությանը համոզել էր, թե խաղաղության պայմանագիրը գրեթե պատրաստ է եւ ուր որ է ստորագրելու են։

Սակայն այս տարվա հունվարին Ալիեւն իր ելույթով Փաշինյանի բոլոր միֆերը փշրեց, ցույց տվեց Նիկոլի խաղաղության բլեֆը, որ խաղաղության փաստաթղթի շղարշի ներքո կա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն»,-ասաց քաղտեխնոլոգը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031