Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը համատեղ լուսանկար են հրապարակել «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեյսբուքյան էջում:

Միքայել Սրբազանը և Բագրատ Սրբազանը մեր երկրի համար ճակատագրական այս ժամանակաշրջանում դարձան այն երկու նվիրյալ հոգևոր առաջնորդները, որոնք մեր ժողովրդի համար ստանձնեցին ազգափրկիչ առաքելություն, դարձան ճշմարտության քարոզիչներ՝ մեր ուշադրությունն իրավացիորեն կենտրոնացնելով Հայրենիքի և Պատվի կարևորության վրա:
Սիրելի Սրբազան Հայրեր, շնորհակալ ենք Ձեզնից Ձեր հայրենանվեր գործունեության, ինչպես նաև այն հույսի ու վստահության համար, որ Դուք արթնացրիք շփոթված, վրդովված և տարբեր խնդիրներով հատվածական պայքարի մեջ մտած մեր ժողովրդի հոգիներում: