Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արման Աբովյան. «Հայաստանը գտնվում է ծայրագույն ճգնաժամի մեջ եւ մարտահրավերները գոյաբանական են բոլորիս համար»

Մայիս 11,2024 19:49

«Հայաստանի շուրջ ստեղծված խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները» թեմայով հանրային քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, վերլուծաբան Արման Աբովյանը շատ կարեւորեց այս փուլում նման քննարկումներ անցկացնելը, որովհետեւ իրադարձությունները, որ զարգանում են Հայաստանում, հարցեր են առաջացնում թե՛ մեր երկրի ներսում, թե՛ Հայաստանից դուրս։

«Այս օրերին արտառոց իրավիճակում ենք այն առումով, որ կարծես քաղաքական գործընթաց է գեներացվում, բայց միաժամանակ այն, կարծես թե, քաղաքական երանգավորում չունի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ գործընթացների առաջնորդությունը Բագրատ սրբազանի կողմից է, եւ մի քանի անգամ հայտարարվել է, որ այն օրհնված է Մայր Աթոռի կողմից։ Դա բնական է, քանի որ Հայաստանը գտնվում է ծայրագույն ճգնաժամի մեջ, արտաքին եւ ներքին մարտահրավերները, որ այսօր առկա են, գոյաբանական խնդիր են բոլորիս համար, սպառնում են բոլորիս եւ չեն տարբերակում իշխանամետ կամ ընդդիմադիր զանգված։

Հայաստանի համար ստրատեգիկ նշանակություն ունեցող Տավուշի տարածքների պաշտպանական գոտու փլուզումը հավասարաչափ սպառնում է բոլորիս անխտիր, Հայաստանի Հանրապետության գոյությանը»,-ասաց նա։

Իսկ թե ինչու է այս շարժումը առաջնորդում եկեղեցին, Արման Աբովյանը նշեց, որ լինելով Հայ Առաքելական եկեղեցու խոնարհ զավակ՝ ինքը երբեք չի քննարկում նրա որոշումները եւ պարտավոր է ընդունել բոլոր քայլերը, ինչը եկեղեցին համարում է ճիշտ։

Բանախոսն այս շարժման կարեւորագույն առանձնահատկություն է համարում եւ գտնում է, որ դրա մասին անպայման պետք է ասվի, այն է, որ այս գործընթացը բաժանարար գծեր չի ստեղծում։ «Ընդհակառակը, ջարդել է բաժանարար գծերը, վերջ է տալիս հասարակության մեջ սեւ եւ սպիտակի բաժանող պառակտմանը, հանրային լայն համերաշխության մթնոլորտ է ձեւավորում։ Հատուկ չեմ նշում քաղաքական ուժերին, քանի որ ամբողջ գործընթացը ապաքաղսոական է։ Բայց ի վերջո, ամեն ինչ որոշվելու է քաղաքական դաշտում, սակայն այս գործընթացի փիլիսոփայության հիմքում հայամետ միաբանությունն է»,-ասաց Արման Աբովյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031