Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի պատգամը սփյուռքահայերին։
«Եվրոպայում բնակվող սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ, որ անընդհատ աջակցության արձագանքներ եմ լսում ձեր կողմից, և դուք ձեր անհամաձայնությունն եք հայտնում Հայաստանի այսօրվա կառավարության ձեռնարկած գործունեությանը, որով, ըստ էության, միակողմանի զիջումներ են տեղի ունենում այս պահին Տավուշում, հետագայում նաև Սյունիքում, Վարդենիսում, Ջերմուկում և այլ վայրերում, որովհետև մենք չգիտենք, թե որտեղ է սահմանափակվելու այս ընթացքը»:
«Մենք միասին կհասնենք գործընթացի հաղթական ավարտին: Դուք էլ մոլորված և խոցված վիճակում եք գտնվում, և որքան ապաքինվի հայրենիքը, այնքան կապաքինվեք և դուք: Սպասում ենք ձեզ ազատագրված և հաղթանակած հայաստանում»,- մասնավորապես ասել է Բագրատ Սրբազանը:
Մանրամասն՝ տեսանյութում