Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն «բոլորովին անընդունելի» է գնահատել Ադրբեջանի կողմից հայերի նկատմամբ իրականացված մարդասիրական իրավունքի խախտումները

Մայիս 11,2024 15:31

Ս.թ. մայիսի 10-ին ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեն հրապարակեց միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի խախտումներ՝ կապված Ադրբեջանի կողմից էթնիկ կամ ազգությամբ հայերի նկատմամբ վերաբերմունքի հետ, ինչը գնահատվեց որպես՝ «բոլորովին անընդունելի», հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը:

Ադրբեջանը «ծանր քննադատության» ենթարկվեց արդարադատության միջազգային չափանիշներով ապօրինի գործողությունների համար՝ «Լեռնային Ղարաբաղում հակամարտությանը» նվիրված բաժնում, որտեղ ընդգծվեց մտահոգություն «միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների օրենքի կոպիտ և լուրջ ոտնահարումների առնչությամբ, որոնք իրականացվեցին ադրբեջանական զինուժի կողմից ռազմագերիների և էթնիկ կամ ազգային հայկական ծագում ունեցող այլ պաշտպանված անձանց նկատմամբ»:

Հրապարակային հայտարարության մեջ ՄԱԿ-ի կոմիտեն նշեց, որ «անհանգստացած էր զինված հակամարտությունների և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում ազգային և էթնիկ հայերի նկատմամբ ենթադրյալ արտադատական սպանություններով, խոշտանգումներով և դաժան վերաբերմունքով, ինչպես նաև այս մեղադրանքների մասով հետաքննության և քրեական հետապնդման բացակայությամբ»:

Կոմիտեն նաև մտահոգություն հայտնեց էթնիկ կամ ազգային ծագումով հայ 23 անձանց շարունակական կալանքի առնչությամբ և կոչ արեց «անկախ, անաչառ, թափանցիկ և արդյունավետ հետաքննություն անցկացնել՝ լուրջ խախտումների մասին մեղադրանքների վերաբերյալ և կոչ արեց մասնակից պետությանը` պատասխանատվության ենթարկել մեղավորներին»:

Զեկույցում շեշտվեց, որ «միջազգային մարդասիրական իրավունքը կիրառվում է բոլոր միջազգային և ոչ միջազգային զինված հակամարտությունների ժամանակ, որոնց մասնակցում է մասնակից պետությունը» և որ հետաքննություններն ու հետապնդումները ներառում են «հրամանատարության կամ վերադաս պատասխանատվության դիրքում գտնվող ցանկացած անձի գործողությունները, ովքեր գիտեին կամ պետք է իմանային, որ իրենց ենթակաները իրականացրել էին կամ կարող էին իրականացնել արտադատական մահապատիժներ, խոշտանգումներ կամ դրսևորել դաժան վերաբերմունք, կամ այլ պատերազմական հանցագործություններ, և ձախողեցին ձեռնարկել ողջամիտ և անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ»:

ՄԱԿ-ի զեկույցում նաև մեթոդաբար անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կառավարության կողմից սեփական բնակչության նկատմամբ խախտումների լայն շրջանակին՝ ներառյալ խոշտանգումների և դաժան վերաբերմունքի, իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների, ատելության հանցագործությունների, ատելության խոսքի և խտրականության, գենդերային հողի վրա հիմնված և ընտանեկան բռնությունների, մարմնական պատժի մեղադրանքներին, ի թիվս այլ մտահոգությունների:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է ՄԱԿ-ի զեկույցը և հորդորում է միջազգային կառույցին հետևել նրա առաջարկություններին և ապահովել, որպեսզի Ադրբեջանում հարգվեն բոլոր մարդկանց իրավունքները, հատկապես՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի ղեկավարների ապօրինի ձերբակալությունը, պատերազմի ժամանակ գերևարված անձանց շարունակվող կալանավորումը՝ անկախ նրանց ազատ արձակման մասին Հայաստանի հետ երկկողմ պայմանավորվածություններից և հայերի շարունակական կալանավորումն առանց որևէ այլ պատճառի, քան նրանց էթնիկ ինքնությունը»,– ասացին համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը։

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031