Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր, որ Կարմիր բերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք, ու նրան ցուցաբերվում է բուժօգնություն։
Aravot.am-ի հետ զրույցում Ռուբեն Մելիքյանը նշեց, որ չի կարող տուժածի անունը հայտնել, քանի որ չունի նրա համաձայնությունը:
Ապա հավելեց, որ նա տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վնասվածքը վերաբերվում է ձեռքին. «Վնասվածքը ծանր չէ, բայց կար դնելու հարց է առաջացել: Տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի բուժօգնությունը շարունակվի»: Նա նաեւ տեղեկացրեց, որ քաղաքացին բերման է ենթարկվել Թբիլիսյան խճուղի-Ազատության պողոտա հատվածից
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ