Երևան քաղաքում՝
Մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Կարդացեք նաև
Մայիսի 11-ի ցերեկը, 12-16-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 13-14-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն