Մայիսի 10-ին Հրազդանի Կ․ Զարյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ «Հայք» կենտրոնի սաների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։ Ծրագրին աջակցել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն։ Ցուցահանդեսին ներկայացվել են արցախցի և հրազդանցի երեխաների աշխատանքները։
«Հայք» կենտրոնը բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմից հետո։ Հրազդանում արցախցի երեխաները միջավայրին ինտեգրվելու խնդիրներ ունեին, որի համար ստեղծվել է կենտրոնը և միավորել արցախցի և հրազդանցի երեխաներին։ Ցուցահանդեսն ուղեկցվել է գեղարվեստական կատարումով և կենտրոնի մասին պատմող տեսանյութով։