Լրահոս
Օրվա լրահոսը

12 մարզային մասնաճյուղերից 6-ում նոր պատվիրակներ չեն ընտրվել և «համագումարին» ներկա չեն եղել, ինչը նշանակում է, որ համագումարն ի սկզբանե չի ձևավորվել, և տեղի ունեցած «ընտրությունները» օրինական համարվել չեն կարող

Մայիս 11,2024 13:40

ՀՀ Արդարադատության նախարարության թողտվությամբ Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի և նախկին նախագահության անդամների ապօրինությունները շարունակվում են։

Մայիսի 10-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության նախկին նախագահության կողմից նախաձեռնվել և անցկացվել է այսպես կոչված ՀԿԽԸ ՀԿ «28-րդ տարեկան համագումար»։ «Համագումարի» ընթացքում նախագահ է նշանակվել (ըստ կազմակերպիչների՝ «միաձայն ընտրվել է») ՀԿԽԸ նախկին նախագահ Մխիթար Մնացականյանի թոռը՝ Դավիթ Ներսիսյանը, իսկ որդին՝ Ալեքսանդր Մնացականյանն ընտրվել է Նախագահության անդամ՝ ապացուցելով, որ Մնացականյանների ընտանիքը Ազգային ընկերությունը շարունակում է դիտարկել որպես իր սեփական բիզնես։ Նախկին նախագահի քրոջ որդին՝ Սանասար Հակոբյանը նախագահության անդամ էր ընտրվել դեռևս 2023 թվականին։

Հարկ ենք համարում արձանագրել, որ 2024 թվականի մայիսի 10-ին ՀԿԽԸ ՀԿ անունից հրավիրված 28-րդ «համագումարի» արդյունքներն անընդունելի են, քանի որ նշված «համագումարը» կազմակերպվել է ՀԿԽԸ կանոնադրության խախտումներով, մասնավորապես խախտվել է 7․2 կետը՝ պատվիրակներ ձևավորելու և ծանուցելու ընթացակարգն ու ժամկետները։ Այսպես՝ Արարատի, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Ստեփանավանի մարզային և տարածքային մասնաճյուղերը, իրենց անհամաձայնությունը հայտնելով ՀԿԽԸ կանոնադրության խախտումներին, հրաժարվել են մասնակիցը դառնալ դրանց և նպատակահարմար չեն համարել կազմակերպել ժողովներ և ևս մեկ անգամ ընտրել 28-րդ համագումարի պատվիրակներ կամ կրկնակի մասնակցել նույն անվան տակ անցկացվող համագումարին։ Այսպիսով 12 մարզային մասնաճյուղերից 6-ում նոր պատվիրակներ չեն ընտրվել և «համագումարին» ներկա չեն եղել, ինչը նշանակում է, որ համագումարն ի սկզբանե չի ձևավորվել և տեղի ունեցած «ընտրությունները» օրինական համարվել չեն կարող։ Բացի այդ, ՀԿԽԸ Կանոնադրության մեջ «տարեկան համագումար» հասկացություն չկա՝ համագումարը ձևավորվում է երկու տարին մեկ։

Հիշեցնենք, որ ՀԿԽԸ ՀԿ 28-րդ համագումարը տեղի էր ունեցել 2024 թվականի փետրվարի 15-ին, որի ժամանակ արդեն իսկ միաձայն Ընկերության Նախագահ էր ընտրվել Աննա Եղիազարյանը, ընտրվել էր վերստուգիչ ֆինանսատնտեսական հանձնաժողովի Նախագահ, ձևավորվել էր նոր Նախագահության կազմ, վաղաժամկետ դադարեցվել էին նախորդ նախագահության անդամների լիազորությունները։ Նշված Համագումարը կազմակերպվել և իրականացվել է ՀՀ ՀԿ-ների մասին Օրենքի և ՀԿԽԸ Կանոնադրության բոլոր պահանջների պահպանմամբ, դրան մասնակցել են ՀԿԽԸ ՀԿ նախագահության 133/1 որոշման հիման վրա՝ 28-րդ ընտրական համագումարի անցկացման նպատակով բոլոր մարզային մասնաճյուղերում 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբերին կոնֆերանսների ընթացքում ձևավորված պատվիրակները։ ՀԿԽԸ 12 Մարզային և տարածքային մասնաճյուղերից Համագումարին մասնակցել են և իրենց ձայնի իրավունքն իրացրել բոլոր մարզային մասնաճյուղերի պատվիրակները, բացառությամբ Գեղարքունիքի, որի ղեկավարը Մխիթար Մնացականյանի եղբայրն է։

Քանի որ այս պահին առկա չէ ուժի մեջ մտած դատավիճիռ, որով կապացուցվի, որ 2024 թվականի փետրվարի 15-ին կայացած համագումարը ոչ իրավաչափ է, հետևաբար 2024 թվականի մայիսի 10-ին ՀԿԽԸ ՀԿ անունից հրավիրված այսպես կոչված «28-րդ տարեկան համագումարի» արդյունքում կայացված որևէ որոշում չի կարող ունենալ իրավական ուժ։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031