«Մեր բողոքը մեր երկիրը կործանողների դեմ է, մեր երկիրը, նա (Փաշինյանը-Գ.Հ.) մեր տղաների արյունով ներկված հողը հանձնում է, ինքը պետք է պատասխան տա: Ոչ թե պետք է ճանապարհ բացենք, որ ինքը գնա վայելի մեր տղաների կյանքերի գնով շահած գումարները, այլ պետք է պատասխան տա»,-ասաց Հաղթանակ կամրջի մոտից Հանրապետության հրապարակ շարժվող քայլերթի մասնակից, պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մայրը՝ Գոհար Դավթյանը:
«Երբ իմ տղան գնացել է կռվելու, նույնիսկ նահանջի հրամանին չի ենթարկվել, հիմա էլ ես եմ… Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, ինքը վախկոտ մարդ է, ինքը շուտ հանձնված կլիներ, ուղղակի իր տերերը թույլ չեն տալիս, որ շուտ հանձնվի»,-ասաց տիկին Գոհարը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ