Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Կարմիր բերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ Նրան այս պահին Զեյթունի բաժնում ցուցաբերվում է բուժօգնություն։
Այդպիսի ուժի կիրառումը փաստացի սանկցավորվել է անձամբ կառավարության ղեկավարի կողմից՝ օրեր առաջ տեղի ունեցած ասուլիսի ընթացքում։