Խստորեն դատապարտում ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը։ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի ստուգման կետում Նիկոլյանին թույլ չեն տվել մուտք գործել ՀՀ տարածք` ասելով, որ նրա մուտքն արգելված է։ Վերջինս արդեն 20 օր անժամկետ հացադուլ է հայտարարել օդանավակայանում։
Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։
Հիշեցնենք, որ Լեո Նիկոլյանը 2024 թ․-ի մարտ ամսից Տավուշի շուրջ ստեղծված իրադարձությունների ընթացքում գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր է պատրաստել միջազգային մամուլի համար։
Նիկոլյանը համոզված է, որ իր մուտքը Հայաստան արգելելը քաղաքական հարց է։
Հաշվի առնելով առողջական ծանր վիճակը` հորդորում ենք Լեո Նիկոլյանին դադարեցնել հացադուլը և այլ տարբերակով պայքարել արդարության վերականգնման համար:
«Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժում
Հարգելի Լեո Նիկոլյան, այն ինչ Դուք արել և անում եք հայ ժողովրդի համար, անչափ գնահատելի է: Գնահատելի են Ձեր սկզբունքները, համառությունը և տոկունությունը: Ձեր հացադուլն արդեն իր տեղեկատվական դրական արդյունքները տվել է և աշխարհում հիմա շատերն են տեսնում նիկոլի ստեղծած «ժողովրդավարական բաստիոնի» իրական պատկերը: Հացադուլի շարունակումը պարզապես կհյուծի Ձեր օրգանիզմը, ուստի Ձեզ խնդրում ենք դադարեցնել այն, մի քիչ կազդուրվել և մտածել պայքարի ավելի արդյունավետ ձևեր կիրառելու ուղղությամբ: Հուսով ենք, որ չեք մերժի ներկայացված խնդրանքը: