Անհնազանդության խաղաղ ցույցերին մասնակցում էին նաեւ տավուշցիներ: Նրանք մայիսի 4-ից մասնակցում են բողոքի գործողությունների՝ ընդդեմ ապօրինի սահմանազատման: Տավուշցիներից ոմանց եւս բերման ենթարկեցին:
Բողոքի ցույցին մասնակցում էր նաև փոքրիկ երեխային գրկած մի կին: «Իմ երեխան պետք է մեծանա մաքուր Հայաստանում, այլ ոչ թե թուրքական Հայաստանում»,-ասաց նա՝ հավելելով, որ ցանկանում է, որ ոստիկանները վերջապես սթափվեն ու հասկանան, թե իրենք ինչի համար են պայքարում:
Ինչ վերաբերվում էր իր գրկի երեխային, որի հետ միշտ մասնակցում է ցույցերին, մայրն ասաց. «Ինքը ուժեղ փոքրիկ է, չէ՞, Սոֆյա»:
Տիգրան Մեծ փողոցից, Սասունցի Դավիթ կայարանից կարմիր եւ սեւ բերետավորները, բիրտ ուժ կիրառելով, տարան մարդկանց: Նրանցից մեկն էլ ասաց, որ քիչ հետո տեղում լինելու են «սպեցի» աշխատակիցները:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ