Ցուցարարները որոշեցին սուրճ հյուրասիրել ոստիկաններին, սակայն վերջիններս հրաժարվեցին: «Քանի որ մեր ոստիկաններից որոշները առավոտյան սուրճ են խմել, որոշներն էլ, ի ուրախություն մեզ, չեն խմում, առողջ ապրելակերպ ունեն, հյուրասիրենք մեր քաղաքացիներին»,-ասաց երթի մասնակիցներից մեկը:
«Բայց եթե փոշմանողներ լինեն, սիրով կհյուրասիրենք: Հարգելի շարժման մասնակիցներ, իսկ դուք կարող եք տանտիրոջ իրավունքով մոտենալ սեւ սուրճ վերցնել»,-ասաց նա:
Երթի մասնակիցները սուրճ հյուրասիրեցին նաեւ անցնող ավտոբուսի ուղեւորներին:
Կարդացեք նաև
Խաղաղ ցուցարաններին ոստիկաններն առաջարկեցին բացել փողոցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ