Խաղաղ անհնազանդության ցույցի մասնակիցների թվում էր նաեւ Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիրներից Հայկ Ստեփանյանը:
«Նիկոլ Փաշինյանը պետք է իր ֆեյքերի ՊՈԱԿ-ին հանգիստ թողնի: Այդ ՊՈԱԿ-ը պետք է ավելի շատ աշխատի ադրբեջանական տիրույթում հայկական պրոպագանդա իրականացնելու համար, այլ ոչ թե այդ ՊՈԱԿ-ի աշխատակիցներին տասնյակ ֆեյքերով լցնի ֆեյսբուքյան տարբեր եթերների տակ, որտեղ մեկնաբանություններ գրեն, Նիկոլ Փաշինյանի նկարը դնեն իրենց դեմքի փոխարեն»,-ասաց նա:
«Ինձ մոտ հարց էլ է առաջանում, որ էդ մարդիկ գնում են երեկոյան իրենց տուն, պառկում են իրենց տեղաշորում, կներեք ոչ կոռեկտ լինելու համար, իրենք ում դեմքով են պառկում տեղաշոր»,-ասաց հեղափոխության նախկին պահապանը:
Կարդացեք նաև
Ի դեպ, նրան, ի թիվս այլ ցուցարարների՝ բռնի ուժ կիրառելով ոստիկանները բերման ենթարկեցին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ