Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման․ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան

Մայիս 11,2024 11:38

Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմի Առաջնորդ Բարձրաշնորհ Տէր Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեանը, Թեմական Խորհուրդը եւ Եկեղեցական դասը իրենց զօրակցութիւնը կը յայտնեն «Տաւուշը Յանուն Հայրենիքին» հոգեւոր եւ ազգային շարժումին:

Համազգային ընդվզում ստեղծած հայրենի կառավարութեան միակողմանի հողային զիջումները դատապարտելի են:
Մեր ձայնը կը միացնենք Վեհափառ Հայրապետին, Գերագոյն Հոգեւոր Խորհուրդին եւ բազում թեմական Առաջնորդներուն, եւ կը պահանջենք Հայաստանի իշխանութիւններէն սթափիլ եւ վերջ տալ զիջումի քաղաքականութեան, տէր կանգնիլ Հայաստանի ամբողջականութեան եւ ազգային իրաւունքներուն:

Բարձրաշնորհ Տէր Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանեանի գլխաւորած շարժումին նպատակը արդարութեան եւ իրաւունքներու պահանջքին գործադրութիւնն է: Մենք սատար կը հանդիսանանք այդ նպատակին եւ նեցուկ պիտի կանգնինք անոր իրականացման: Կը հաւատանք, որ շնորհիւ ժողովրդային զօրակցութեան եւ պահանջքին, Հայաստանի մէջ եւ Սփիւռքի, կարելի պիտի ըլլայ տէր հանդիսանալ Հայ ժողովուրդին արդար իրաւունքներուն:

Աղօթարար՝
Հայկազուն Արքեպիսկոպոս Նաճարեան
Առաջնորդ Աւստրալիոյ եւ Նոր Զելանտայի Հայոց Թեմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031