Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թող ընտրի, որ սրբազանի մոտ է խոստովանություն անցնելու. ցուցարարը՝ Նիկոլ Փաշինյանին

Մայիս 11,2024 11:31

Երեւանի տարբեր հատվածներում խաղաղ անհնազանդության ցույցեր են տեղի ունենում, մարդիկ փողոցներ են փակում: Քաղաքացիները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին: Ոստիկանները հորդորեցին բնակիչներին դուրս գալ երթեւեկելի հատվածից, ու քաղաքացիները մայթի վրա շարունակեցին բողոքի գործողությունները:

«Ինքը պետք է հեռանա, գրի իր հրաժարականը, եթե դժվարանում է, ես խորհուրդ եմ տալիս՝ թող խոստովանություն անցնի Հայ առաքելական եկեղեցում, փոխանակ թուրքի դեմ ծնկի գա, թող ծնկի գա Աստծո առաջ, կարող է խոստովանություն անցնել սրբազանի մոտ, թող ինքը ընտրի, որ սրբազանի մոտ կանցնի խոստովանություն:

Ինձ թվում է՝ խոստովանությունը կտեւի օրեր, բայց մենք կդիմանանք, որից հետո ինքը հրաժարականը կտա: Իրեն հեշտ կլինի հրաժարական տալը, մեղքերի մեջ մի քիչ դժվար է, բայց շանս ունի: Մենք բոլորս կողմ ենք, որ ինքը հեռանա»,-ասաց երթի մասնակից կանանցից մեկը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031