Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը կողմ է քվեարկել պաղեստինամետ բանաձևի

Մայիս 11,2024 10:51

Հայաստանը կողմ է քվեարկել Պաղեստինին ՄԱԿ անդամակցություն տրամադրելու մասին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի բանաձևին, որը կրում է խորհրդատվական բնույթ։

ՄԱԿ բանաձևն ընդունելով՝ Ասամբլեան վերահաստատել է պաղեստինցի ժողովրդի ինքնորոշման և միջազգայնորեն ճանաչված սահմաններում պաղեստինյան պետություն ունենալու իրավունքը։ 

«Իրավունքները քննարկման ենթակա չեն». Մանսուր

«Ինքնորոշման, անկախ պետականության, ՄԱԿ անդամակցության մեր իրավունքը չեն կարող իսրայելական վետոյի ենթարկվել։ Այս իրավունքները քննարկման ենթակա չեն։ Այս իրավունքները մեր բնատուր իրավունքներն են որպես պաղեստինցիներ», – ՄԱԿ գլխավոր ասամբլեայի առջև ունեցած ելույթում հայտարարել է Պաղեստինի պետության մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը։ Դիվանագետը կողմ քվերակող երկրներին հավաստիացրել է, որ նրանք կողմ են քվեարկում ազատության համար։

«Ամոթ ձեզ». Էրդան

Օգտագործելով ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի հայտնի «Այս օրը կապրի անպատվության մեջ» խոսքը՝ Իսրայելի մշտական ներկայացուցիչն իր ելույթի ժամանակ թուղթ աղացող մեքենայով ոչնչացրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը։ «Դուք սեփական ձեռքերով աղում եք (ոչնչացնում եք – Ա․Ա․)  ՄԱԿ կոնոնադրությունը: Ամոթ ձեզ», – ասել է Գիլադ Էրդանը։ Նա հավելել է, որ այսօր ՄԱԿ-ն իր դռներն է բացում «մերօրյա Հիտլերների համար»։

Ընդլայնվում է Պաղեստինի դիտորդական կարգավիճակը

Չնայած խորհրդատվական բնույթին՝ բանաձևն ընդլայնում է Պաղեստինի դիտորդական կարգավիճակը։ 

79-րդ նստաշրջանի մեկնարկից՝ պաղեստինյան պատվիրակությունը ՄԱԿ նիստերին կնստի անդամ պետությունների շարքերում։ Պաղեստինցի դիվանագետները կկարողանան ելույթ ունենալ նաև այն հարցերի շուրջ, որոնք չեն վերաբերում Պաղեստինին և Միջին Արևելքին։ Նրանք նաև առաջարկներ և փոփոխություններ ներկայացնելու իրավունք են ստացել։ Սեպտեմբերից Պաղեստինի Պետությունը կարող է մասնակցել ՄԱԿ մարմինների քննարկումներին և ժողովներին, ընտրվել տարբեր մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի անդամ։

Պաղեստինը, չհանդիասնալով ՄԱԿ լիիրավ անդամ, քվեարկել դեռևս չի կարողանա: Դա արտոնվում է միայն ՄԱԿ ԱԽ համաձայնությամբ։

143 կողմ, 9 դեմ և 25 ձեռնպահ

Բանաձևն ընդունվել է 143 կողմ, 9 դեմ և 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Հայաստանից բացի՝ կողմ էին նաև Իրանը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հունաստանը, Հնդկաստանը, Թուրքիան, Ադրբեջանը։

Իսրայելը և ԱՄն-ն դեմ քվեարկող երկրներից էին։

Վրաստանը, Գերմանիան Ուկրաինան և այլք նախընտրեցին ձեռնպահ մնալ։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031