«Էջմիածին դաշինքի» ավագանու անդամները, ովքեր պատրաստվում էին դիմավորել Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոց այցելող Փաշինյանին, բերան են ենթարկվել ոստիկանության բաժին:
Ըստ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը հասած տեղեկությունների, բերման ենթարկվածներին ոստիկանությունում ցանկանում են պահել մինչև Փաշինյանի այցի ավարտը և հեռանալը:
Ձերբակալվածների մոտ արդեն ուղևորվում են փաստաբանները:
Կարդացեք նաև
Radar Armenia-ին ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով:
Խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ին ասել էր, որ պատրաստվում են «սուրճ խմել» Նիկոլ Փաշինյանի հետ, որն այսօր աշխատանքային այցով լինելու է Վաղարշապատում:
Լուսանկարները՝ «Հրապարակ»-ի