Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական պարտքն արդեն իսկ գերազանցել է 12 մլրդ դոլարի սահմանը. «Փաստ»

Մայիս 11,2024 09:45
karavarutyun

2022 թվականին ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Հայաստանի տնտեսությունը բարձր տնտեսական աճ է գրանցում, որի արդյունքում էապես ավելացել են նաև պետբյուջե հարկային մուտքերը։ Իհարկե, հարկային մուտքերի ավելացումը թույլ է տալիս տարբեր խնդիրներ լուծել, որոշակիորեն ավելացնել սոցիալական ծախսերը։ Բայց տնտեսական աճի նման ցուցանիշները երկար տևել չեն կարող, քանի որ դրանք գլխավորապես կախված են աշխարհաքաղաքական գործոններից։ Ընդհանուր առմամբ, ներկա փուլում արտահանման էական մասը կազմում է ոսկու և ադամանդի վերաարտահանումը Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ և Հոնկոնգ։ Եվ եթե աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվի, ու վերարտահանման հնարավորությունները փակվեն, ապա Հայաստանի տնտեսության համար լուրջ խնդիրներ կարող են ծագել, ու պարզ է, որ կպակասեն նաև հարկային մուտքերը։

Իսկ եթե պետբյուջեի մուտքերը նվազեն, ապա բյուջեի կատարման ու պետական ծախսերի կատարման հետ կապված մեծ արգելքներ կստեղծվեն։ Իսկ որպես իրավիճակի հանգուցալուծում կարող էր լինել երկրում տեղական արտադրությանը, ապա նաև Հայաստանից ապրանքների ու ծառայությունների արտահանմանը զարկ տալու տարբերակը։ Սակայն ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում ՀՀ տնտեսության կախվածությունը վերարտահանումից նվազեցնելու ուղղությամբ։ Ավելին, նրանք այնպիսի քայլերի են դիմում, որոնց արդյունքում մեծանալու է դրսի ազդակների ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Կառավարությունը, կանխատեսելով կտրուկ տնտեսական անկման հավանականությունը, մեծ թափով շարունակում է տարբեր վարկեր վերցնել ու ավելացնել պետական պարտքի չափերը։ Մարտին ՀՀ պետական պարտքն արդեն իսկ գերազանցել է 12 մլրդ դոլարի սահմանը։

Այնինչ, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմով եկավ իշխանության, պարտքը 6,7 միլիարդ դոլար էր։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031