Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանը ձեռքը խփում էր սեղանին, հայտարարում, թե բա մոռացեք փոխզիջումը. «ՉԻ»

Մայիս 11,2024 10:10

Վաստակավոր արտիստ, դերասան, բեմադրիչ Դավիթ Հակոբյանը, Բագրատ Սրբազանի գլխավորած երթի մասնակիցներին ողջունելով, ասել է. «Ես շատ լավ եմ հիշում, թե ինչպես էր 2018 թվականին Ալեն Սիմոնյանն իր հպարտությունը հայտնում, թե ինչպես է եկեղեցին միացել իրենց, բայց այսօր քննադատում է այդ եկեղեցուն, որը միացել է շարժմանը»:

«ՉԻ». Է՜, էնքան բան կա հիշեցնելու: Մանավանդ Ալեն Սիմոնյանի դեպքում:

Օրինակ՝ լավ ենք հիշում, որ 2016-2017 թվականներին ձեռքը խփում էր սեղանին, հայտարարում, թե բա մոռացեք փոխզիջումը, էդ բառն ընդհանրապես չպիտի արծարծվի: Ի՜նչ փոխզիջում, ի՜նչ բան, անցել է դրա դարը, սաղ պրծած է:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Կյանքում զենքով չկռված ու ժողովրդական խոսքով ասած՝ բիրդան աղաներն ինչ գիտեն, թե փոխզիջումն ինչ է, դիվանագիտությունն ինչ է, թշնամու սպառնալիքներին պատասխանելն ինչ է: Սրանք թշնամու հետ շատ հարգալից են վերաբերվում, իսկ իրենց ազգակիցների երեսին թքում են, օդանավակայանում արգելափակում են սփյուռքահայերի մուտքը Հայաստան, կարմիր ու սև բերետավորներին հանձնարարում են Եռաբլուրում ուժ գործադրել մեր պատերազմում զոհված հերոսների ծնողների նկատմամբ, ուժ գործադրում նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների նկատմամբ, որ չեն ուզում թշնամուն հանձնել իրենց գյուղերի տարածքները:
    Սրանք չկայացած ու ապաշնորհ մարդիկ են, որոնք պատահաբար հայտնվել են երկրի կառավարման ղեկին և այդ ղեկը պտտում են այս ու այն կողմ՝ փոքր երեխաների պես:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031