ԻՔՄ հաղորդագրությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ մայիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Հանրապետության հրապարակում ժամը 18:30-ից հրավիրել էր հանրահավաք:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:18-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 11300 մարդ:
Կարդացեք նաև
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:
նիկոլի ուսապարկ հանդիսացող ԻՔՄ-ին մի քանի հարց եմ ուզում տալ.
1. Ինչու՞ ԻՔՄ-ն չի հաշվում մարդկանց քանակը, երբ նրանք հրապարակում ամենաշատ թիվն են կազմում, այլ մարդկանց քանակը ֆիքսում է ինչ-որ 19:18-ի դությամբ:
2. Ո՞վ է ԻՔՄ-ի պատվիրատուն և ինչքան գումար է ստանում ԻՔՄ-ն այդ պատվիրատուից նիկոլի դեմ իրականացվող հանրահավաքների մասնակիցների թիվը բոլոր ժամանակներում ծիծաղելիորեն նվազեցված ձևով ցույց տալու և հաշվելու համար:
3. Ե՞րբ է վերջապես ԻՔՄ-ն թողնելու միտինգավորներ հաշվելու իր տափակ զբաղմունքը և իրականացնելու հանրության համար օգտակար որևէ գործ: