Բագրատ Սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը միացած Վայոց Ձորից մի քաղաքացի՝ Վահան Մանասերյանը, մայիսի 7-ին լրատվամիջոցների հետ զրույցում իշխանությունների վարած քաղաքականությունից իր դժգոհությունները հայտնելուց հետո անձամբ Նիկոլ Փաշինյանին խոստացել էր՝ «էս չալիկս գլխիդ եմ տալու»:
Մեր տեղեկություններով՝ քաղաքացու այս խոստումը իրավապահները համարել են շատ իրատեսական ու լուրջ սպառնալիք վարչապետին ուղղված: Այժմ դիտարկվում է նրա այդ հայտարարությանը ՀՀ քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան իրավական գնահատական տալու հարցը: Մեր տեղեկություններով, քաղաքացին վերջին քսան տարում չի բնակվում Վայոց Ձորում, տեղափոխվել է Երեւան:
«Էս մարդիկ, որ սկի հացի, պոնչիկի փող չունեին, էսօր դարձել են քաղաքապետ, շրջում եմ քաղաքում, նայում եմ ժողովրդի դեմքին ժպիտ չկա: Ես որոշել եմ իմ դռան դիմաց խրամատ փորեմ, եթե սենց գնա, պաշտպանվեմ թուրքից… մինչեւ վերջ երթին մասնակցելու եմ, խոստանում եմ, ժողովուրդ, ջան էս չալիկով էլ Նիկոլի գլխին եմ տալու, որ մեռնեմ էլ, Նիկոլ, խոստանում եմ, էս չալիկը գլխիդ եմ տալու»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել էր քաղաքացին:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ