«Մենք այսօր պատրաստ ենք վերահաստատել՝ մեր իրավունքը՝ մեր հողում ապրելու: Վերստին պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել մեր ներկայի համար»,- Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը:
Բանախոսի համոզմամբ, խաղաղությունը տարածաշրջանում կարող է լինել միայն հզոր եւ կենսունակ Հայաստանի պարագայում. «Մենք ցավոք, չենք ընկալում աշխարհի կանոնները եւ կարծում ենք, որ ինչ-որ մեկը մեզ իրավունք պետք է նվիրի, այնինչ իրավունքը վաստակում եւ ձեռք են բերում»:
Իր մատուցմամբ, այն մարդիկ, ովքեր ասում են ռեսուրս չունենք, տապալված ենք, իրենց ներսում են տապալված. «Անսահմանափակ ռեսուրս ունենք, կամքն է բացակայում: Եկեք անենք անհրաժեշտը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը, բավարարը, հետո կհասկանանք, թե ինչպե՞ս ենք անում անհնարինը»:
Կարդացեք նաև
Խոսելով այս շարժման հետեւում «ականջներ» փնտրողներին էլ, բանախոսն ասաց. «Որեւէ ուժ, որեւէ խումբ, չի կարող այս շարժումը ծառայեցնել իրենց շահերին, դա երաշխավորում եմ բոլորիս անունից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ