Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր տղաներն այնտեղ կանգնած են վահաններով. ինչո՞ւ». Բագրատ սրբազան

Մայիս 10,2024 19:30

«Մեր տղաներն այնտեղ կանգնած են վահաններով: Ինչո՞ւ: Եվ ո՞ւմ են պաշտպանում, այն մարդուն, ում ժողովրդի մի մասը քվե է տվե՞լ: Ո՞վ է այդ շենքի մոտով անցնելու, այդքան վախկոտ կլինի՞ մարդ, այսքան սուտ կլինի՞ իրականությունը»,- այսօր Հանրապետության հրապարակում, հանրահավաքի մեկնարկին՝ ցույց տալով կառավարական շենքը մի քանի շարքով պաշտպանող ոստիկաններին, ասաց շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը:

Հանրահավաքը մեկնարկեց Տերունական աղոթքով:

«Մեր երկիրն ավերակված է՝ ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, մտքով եւ այդ ամենի պատասխանատուն էլ են իրենք, այս շենքի մարդիկ»,- Նիկոլ Փաշինյանին նկատի ունենալով ասաց սրբազանը:

Նա դրվատանքի խոսքով դիմեց ուսանողներին, ովքեր միացել են շարժմանը՝ հավելելով, որ շարժումն իրականում նոր բնույթ է ստանում, նաեւ որոշակի իմաստով մաքրվում է:

Սրբազանը նաեւ նկատեց, որ երկու օր է՝ շարժման անդամները խոսում են հաշտության մասին, մինչդեռ իշխանական շրջանակները շարունակում են իրենց «թունավորումները». «Գիտեմ, որ այդքան ընկած վիճակում են գտնվում, բայց այսչափ չէի պատկերացնում»:

Մանրամասները շուտով՝ տեսանյութում

Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։ Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031