«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը կարծում է, որ վարչապետի լավագույն թեկնածուն կլիներ Բագրատ սրբազանը, բայց երկքաղաքացիություն ունենալու պատճառով նա այսօր հրաժարվեց:
Հարցին՝ հավանական թեկնածուների շարքում նաեւ իր անունն է շոշափվում, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի մեկնարկից առաջ, լրագրողների հետ զրույցում, Ավետիք Չալաբյանն ասաց, որ տեղյակ չէ իր թեկնածությունը քննարկվում է, թե՝ ոչ, բայց կարծում է, որ վարչապետի թեկնածուն պետք է ընտրվի հանրային կոնսենսուսի ճանապարհով:
Ավետիք Չալաբյանը համոզված է՝ գործընթացները միայն սահմանադրական ճանապարհով պետք է զարգանան ու եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տար, իր գնահատմամբ դա կլիներ լավագույն տարբերակը:
Ինչեւէ, խորհրդարանում, իմպիչմենտի տարբերակն էլ իր համար ընդունելի է, բայց բարդ:
Կարդացեք նաև
Միաժամանակ, նա տարակուսում է ՔՊ-ականների այն հայտարարություններից, թե մեկ ձայն անգամ չեն տալու ընդդիմությանը: «Կկարողանա՞ն դիմակայել հանրային ճնշմանը»,- հռետորական հարց հնչեցրեց նա:
Հիշեցնենք նաեւ, բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման էր, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։
Դեպի Երեւան երթը մեկնարկել է մայիսի 4-ին։ Երեկ, Հանրապետության հրապարակում, հանրահավաքի ժամանակ նաեւ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ դրվեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ