«Մենք թշնամուն իր տեղը ցույց տվեցինք, և այսօր թշնամին ուժասպառ է մեր առաջ։ Այսօր առանց այլ միջոցների դիմելու անհրաժեշտության, բացառապես մեր պահանջով՝ վերադարձվում են Ղազախի չորս գյուղերը։ Վերադարձվում են մե՛ր պահանջով, տեսնում եք ինչպես պետք է լինի։ Այսուհետ այդպես է լինելու». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բռնազավթված Շուշի տեղափոխված առաջին բնակիչներին բնակարանների բանալիների հանձնման արարողության ժամանակ։
Ադրբեջանի նախագահը կրկին քննադատեց Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, մասնավորապես դիմելով Փարիզին՝ հայտարարեց, թե տարածաշրջանում առանց Բաքվի կամքի հարց չի կարող լուծվել. «Եթե մենք կրկին տեսնենք, որ Հայաստանում ռևանշիստները գլուխ են բարձրացնում, Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, և եթե տեսնենք, որ այս սպառազինությունը հասնում է կրիտիկական կետի, թող ոչ ոք մեզնից չնեղանա»։
Իլհամ Ալիևն այս ելույթում պնդեց՝ ի տարբերություն հայկական բանակի՝ ադրբեջանցի գեթ մեկ զինվոր չի լքել մարտի դաշտը: Ադրբեջանի նախագահը վկայակոչեց Հայաստանի ղեկավարության հրապարակած տվյալները՝ 12 հազար դասալիք ուներ հայկական բանակը:
Լսիր, իլհամ ես, ինչ ես, այսօր ձայնդ տաք տեղից է դուրս գալիս, քանի որ թուրքական բանակի ու սպառազինությունների, ինչպես նաև վարձկանների շնորհիվ կարողացար հաղթել դաշնակից չունեցող Հայաստանին: Դա էլ չէիր կարողանա անել, եթե պատերազմի ժամանակ Հայաստանի բանակի գլխին հանգամանքների բերումով անմակարդակ գերագույն գլխավոր հրամանատար չլիներ: Բայց դու ժամանակից շուտ մի ուրախացիր, այսօր այդ գերագույն գլխավորի վիճակը երերուն է դարձել և չի բացառվում, որ առաջիկայում դու այդ հարցով ընկճվես: