Ի՞նչ հիմնական տարաձայնությունների հաղթահարման նպատակով են բանակցում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարները, ինչ խնդիրներ են մնում չլուծված՝ ԵՄ-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսին հնչած այս հարցի առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հետեւյալը պարզաբանեց. «Տարածքային ամբողջականության ճանաչում, սահմանազատում, բոլոր ճանապարհների բացում՝ պահպանելով ամեն երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, համատեղ համաձայնության սկզբունքները: Հիմնականում բանակցություններն ընթանալու են այդ ուղով»:
ԱԳ փոխնախարարը նաեւ հավելեց, որ գնահատելի են այդ գործընթացին աջակցելու ղազախական կողմի ջանքերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ