Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչպես են ՔՊ-ական էջերը թիրախավորում Բագրատ սրբազանին և նրան կապում Կրեմլի հետ. CivilNet

Մայիս 10,2024 18:35

Տավուշի մարզից մեկնարկած բողոքի ցույցերի առաջնորդները՝ ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, հայտնվել են ֆեյսբուքյան մի շարք էջերի թիրախում, որոնք կեղծ լուրեր և դավադրապաշտական թեզեր են տարածում նրանց մասին։

Այս էջերից որոշներն ակտիվ էին 2023-ի սեպտեմբերի Երևանի ավագանու ընտրություններից առաջ և նույնատիպ տեղեկություններ էին տարածում «Քաղաքացիական պայմանագրի» (ՔՊ) հիմնական մրցակից, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի դեմ։

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը օրեր առաջ գրել էր իշխանական լրատվամիջոցների՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ տարածած կեղծ լուրերի և մանիպուլյացիաների վերաբերյալ։ Փաստացի, բացի լրատվամիջոցներից, գործի են դրվել ֆեյսբուքյան էջեր՝ իշխանության թեզերը տարածելու համար։

Այսպես, Armenian News ֆեյսբուքյան էջը վերջին օրերին ակտիվ հակաքարոզչություն է իրականացնում Բագրատ սրբազանի դեմ՝ պնդելով, թե «նրա հետևում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է և Կրեմլը»։

Այս էջը ակտիվ է եղել նաև Երևանի ավագանու ընտրություններից առաջ։ Էջը նույն մեթոդաբանությունն էր օգտագործում Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ՝ թիրախավորելով «Ազգային առաջընթաց» և «Ապրելու երկիր» կուսակցությունների քաղաքապետի թեկնածուներ Հայկ Մարությանին ու Մանե Թանդիլյանին։ Տարածվում էին տեսանյութեր ու նկարներ, թե իբր նրանք «Հայաստանում իշխանազավթման ռուսական պլանի» մաս են։

Armenian News էջը ստեղծվել է 2021-ի հունիսի 8-ին՝ Tests անվամբ։ 2023-ի սեպտեմբերի 2-ին անվանափոխվել է Armenian News։ Ներկայում ունի երկու ադմին։ Այս էջում մինչև սեպտեմբերի 2-ը գրառումներ չէին կատարվել, սեպտեմբերի 2-ից (Երևանի ավագանու ընտրությունները սեպտեմբերի 17-ին էին) արդեն սկսվել էր ակտիվ հակաքարոզչություն Մարությանի և մյուս թեկնածուների դեմ։

2023-ի սեպտեմբերի 29-ից հետո էջն անցավ պասիվ ռեժիմի․ գրառումներ չէին կատարվում։ Եվ ահա մայիսի 7-ին երկար լռությունից հետո էջը կրկին ակտիվացել է՝ այս անգամ «Կրեմլի նոր պլանի» մաս է ներկայացնելով Բագրատ սրբազանին։

Ուշագրավ է, որ թեև էջը հավանածների (304 Like) և հետևորդների (641 follower) թիվը փոքր է, սակայն գրառումներն ունեն հազարավոր հավանումներ, մեկնաբանություններ և տարածում։

Պատճառը՝ էջը օգտվում է վճարովի գովազդի ծառայությունից։ Վերջին երկու օրում տեղադրված երեք գրառումների վրա գովազդ է միացվել։ Միայն մեկ տեսանյութը ֆեյսբուքում և ինստագրամում գովազդելու համար էջը ծախսել է 500-599 դոլար։ Երեք գրառման գովազդի վրա էջը վերջին երկու օրում ծախսել է մոտ 800 դոլար։ Թիրախային լսարանը ոչ միայն Ֆեյսբուքի, այլև Իինստագրամի օգտատերերն են։

Անի Գրիգորյան

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031