Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը». ԵՄ դեսպանը՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին աջակցելու մասին

Մայիս 10,2024 18:25

Ասուլիսում հնչած հարցին՝ Հունգարիայի վետոյի պատճառով ԵՄ-ն մերժեց Հայաստանին անվտանգային աջակցություն ցուցաբերել Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցներով, արդյոք ԵՄ-ն եւս մեկ  փորձ կանի Հայաստանին աջակցելու գործընթաց նախաձեռնել կամ ԵՄ-ն քննարկո՞ւմ է այլընտրանքային խողովակներով Հայաստանին աջակցել, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսն այսպես արձագանքեց. «Խորհրդի նիստի ժամանակ մենք անդամ պետությունների հետ քննարկեցինք, թե ինչպես աջակցել Հայաստանի դիմակայությանը, ինչպես աջակցել այն կարիքներին, որոնք Հայաստանն է ձեւակերպել անվտանգության բնագավառում: Այդ պահին ԵՄ անդամ պետությունները պայմանավորվեցին քննարկել երկու հնարավորություն:

Նախ ոչ մահաբեր աջակցություն ցուցաբերել Հայաստանին Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով, ինչպես նաեւ ավելացնել ԵՄ դիտորդական առաքելության անդամների թիվը: Դիտորդական առաքելության հարցում մենք խոստումը կատարում ենք, նոր դիտորդները տեղակայման փուլում են: Ինչ վերաբերվում է ԵՄ խաղաղության հիմնադրամին, քննարկումները շարունակվում են խորհրդում»:

ԵՄ դեսպանի խոսքով. «Դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը, բայց մենք հույս ունենք, որ դա շուտով կավարտվի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031